Վերաքննիչ դատարանի դատավորներից երկուսն են կողմ եղել որոշմանը, դատավորներից մեկը դեմ է եղել և հատուկ կարծիք է գրել։ Սակայն այս պահին կողմերը չեն ծանոթացել ոչ դատարանի որոշմանը, ոչ դատավորներից մեկի հատուկ կարծիքին։
Երկու կողմն էլ դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։ Րաֆֆի Ասլանյանը «Հետքին» հայտնեց, որ Վերաքննիչ դատարանում արդեն 5 նիստ կայացել է, մայիսի 18-ին սպասում են որոշմանը։
Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ։
Իսկ մեղադրող կողմը և տուժող կողմը կարծում են, որ այս գործով փորձագիտական եզրակացությունները հիմնական ապացույցներն են և հիմնավորում են Արամ Նավասարդյանի մեղավորությունը:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ամբաստանյալի աթոռին նստած վարորդ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ ցավակցում է Սոնա Մնացականյանի հարազատներին։
Ավտոշարասյան ղեկավար կազմի գործով ևս փորձաքննություն նշանակվել է, սակայն փորձագետներն ասել են, որ դա իրավական գնահատման հարց է, այլ ոչ թե փորձագիտական։
«Հետք» փոդքասթ #76
2 տարի առաջ ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո խաչմերուկում տեղի ունեցավ վրաերթի հետևանքով զոհվեցին Սոնա Մնացականյանն ու նրա դեռ չծնված բալիկը։
Ասլանյանը պատմում է՝ այդ վարորդը դատարանում ասել է հետևյալը․ «Ես տեսա, որ խաչմերուկը կարգավորողը կանգնեցրեց Սոնա Մնացականյանին, թույլ չէր տալիս անցնել, Սոնա Մնացականյանը թևի տակով փախավ, անցավ»։